Բարի դեմքով պապիկը

Ոսկեվան գյուղի մոտից մի կարմիր 07-ով պապիկ հանդիպեց։ Հենց սկզբից հավեսով մարդ թվաց, ազատ շփվում էինք։ Պատմեց, որ չնայած տղան Ռուսաստանում ա ծնվել ու մեծացել, որոշել ա Հայաստան գալ ու հիմա բանակում ա ծառայում։ Ինքն էլ, պարզվեց, պատերազմից հետո տեղափոխվել ա Ռուսաստան ու հիմա եկել ա տղային տեսակցի։ Մի քիչ խոսալուց, «մոտենալուց» հետո սկսեց պատմել պատերազմից: 2 ավանակ, մի քանի կամազ ունեցվածք էր ձեռք գցել թուրքի գյուղերից: Կամաց սառում էի: Հետո սկսեց ատելությամբ խոսալ թուրքերի մասին: Իսկ «կմորթեմ»-ից հետո չէի կարողանում խոսալ: Իջանք Սարիգյուղում՝ Աշոտ Երկաթի ծառի մոտ: Հուսով եմ էլ երբեք չեմ հանդիպի:

Տեսնես քանի՞ տարի հերիքեց ավարը: 

Աշոտ Երկաթի ծառը

Ֆուտբոլ Ալավերդիում

Ալավերդի
Լոռվա մարզ, Ալավերդի: Գնում էինք Սանահին։ Ճանապարհից մի քիչ ներքև՝ հողի դաշտում, երեխեքը ֆուտբոլ էին խաղում։ Իջանք, հետները մի քիչ խաղացինք։ Դաշտը քարերով էին սահմանագծել, դարպասների փոխարեն ձողեր էին դրել։ Երեխեքից մի քանիսը լավ էլ տեխնիկա ունեին, հավեսով խաղում էին։ Ու սենց ժամանակ հիշում ես բետոնից հատակով դատարկ Երևանյան դաշտերը, սմարթ-երեխաները ու իրանց քմահաճույքները։ 

Հեռվում գործարանի ծուխն ա։ Ասում են, որ լինում ա օրերով ծուխը քաղաքի վրա ա մնում։ Ծուխը։ Թունավոր։ Քաղաքի վրա։ Էս լույսերի վրա։