Ուրախ մեքենան

Ջաջուռից Վանաձոր ճանապարհով քայլելում էի: Մի կարմիր 06 էր մոտենում:  Շատ դանդաղ էր շարժվում, երբ հասավ ինձ կանգնեց: Մի տարիքով մարդ ու երկու երիտասարդ էին մեքենայում: 
-Куда?
-Հայ եմ, Վանաձոր եմ գնում: 
-Մենք էլ ասինք տուրիստ ես, նենց սումկա էր մեջքիդ: Նստի: 

Նստեցի: Ասում-խոսում էին: Հետո մի տոպրակ բացեցին, մեջը լավաշ էր:
-Էս քյաբաբից քաշի քանի տաք ա: Խմե՞ս:

Տղեքից մեկը լցրեց բաժակները իրանց քաշած արաղը: Մարդա մի քյաբաբ վերցրեցին: Մեքենան էլ քաշեցին ճանապարհից դուրս, բայց չկանգնեցին, շարունակում էին քշել: Վարորդը կենաց ասեց՝ ողջ-առողջ, գործերին էլ հաջողություն: Խմեց, քյաբաբը կծեց, շարունակեց հումորները:

-Ծառից գյուղ տենք թեքվի: Գա՞ս քեֆը շարունակենք:
-Չէ, Վանաձորում գործեր ունեմ:


Մի կտոր թարմ քյաբաբ